Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Արսենալի» բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը տեղափոխվել է կատալոնական «Բարսելոնա»։
29-ամյա ֆուտբոլիստը 3 տարվա պայմանագիր է կնքել Իսպանիայի չեմպիոնի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տվյալներով՝ տրանսֆերի արժեքը կազմել է 10 միլիոն եվրո։ Եվս 4 միլիոն եվրո անգլիական ակումբը կարող է ստանալ բոնուսների տեսքով:
Գաբրիել Ժեզուսը 2022 թվականին անգլիական «Մանչեսթեր Սիթից» էր տեղափոխվել «Արսենալ», որի կազմում մասնակցել է 123 հանդիպման, դարձել 32 գոլի ու 22 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը 17 միլիոն եվրո է գնահատում բրազիլացու տրանսֆերային արժեքը: Բրազիլիայի հավաքականում հարձակվողն անցկացրել է 64 խաղ ու խփել 19 գոլ:
Դավիթ Եղիազարյան