Ավտովթար–հրդեհ Արարատի մարզում. բեռնատարը վերածվել է մոխրակույտի, վարորդը հիվանդանոցում է

https://arm.sputniknews.ru/20260711/avtvovtar-hrdeh-ararati-marzum-bernatary-veratsvel-e-mvokhrakujti-varvordy-hivandanvocum-e–104500203.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/04/100619427_70:0:2801:2048_1920x0_80_0_0_95d8326a74412c9bc5ad8bfd1597aa4f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ավտովթար, վթար, վթար, պատահար, սպանություն, գողություն, տուժածներ, բեռնատար

ավտովթար, վթար, վթար, պատահար, սպանություն, գողություն, տուժածներ, բեռնատար

Բաժանորդագրվել

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Այսօր՝ հուլիսի 11-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզի Երասխ գյուղում, կա տուժած։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Երասխ գյուղի վարչական տարածքում, բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ծիրանի այգում, ինչի հետևանքով բեռնատարում հրդեհ է բռնկվել։ Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն»,– գրում է կայքը։

Նշվում է, որ փրկարարները մարել են բեռնատարում բռնկված հրդեհը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է ավտոմեքենայի մակնիշը և վիրավոր վարորդի ինքնությունը։

Կայքի տեղեկություններով` կրակն ու ծուխը տեսանելի են եղել մի քանի կիլոմետրից։

3 մարդ է մահացել Գետափ գյուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով

Leave a comment