«Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի նմուշը չի համապատասխանել կանոնակարգի պահանջներին

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Մարտին սթար» սահմանափակ պատասխան ատվությամբ ընկերությանը պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ք. Երևան, Աշտարակի խճուղի) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք, մասնավորապես՝
– լաբորատոր փորձաքննության ներկայացված «Կաթնային պաղպաղակ բրիկետ վանիլային» արտադրատեսակի նմուշը՝ ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով, չի համապատասխանել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Կաթնային պաղպաղակ բրիկետ վանիլային» արտադրատեսակի արտադրությունը, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment