Վանաձորում «Mercedes GLE»-ն մահացու վրաերթի է ենթարկել 54-ամյա կնոջը

Բաժանորդագրվել

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Նոյեմբերի 7-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայում 35-ամյա Տիգրան Կ․-ն իր վարած «Mercedes GLE» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին՝ Լոռու մարզի բնակիչ 54-ամյա Սյուզաննա Ղ․-ին։

Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, դեպքի վայր ժամանած բժիշկները տեղում արձանագրել են հետիոտնի մահը։

Կայքի տեղեկություններով՝ վարորդը սամբոյի Եվրոպայի և աշխարհի չեմպիոն է։

Leave a comment