Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնական ուղերձով դիմել է երկրի ժողովրդին, իսլամական աշխարհին և միջազգային հանրությանը՝ շնորհակալություն հայտնելով Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողություններին միլիոնավոր մարդկանց մասնակցության համար։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
Նախագահը նշել է, որ Թեհրանում և Իրանի այլ քաղաքներում անցկացված բազմամարդ սգո երթերը վկայում են հասարակության համերաշխության, ազգային միասնության և անկախության ու արդարության գաղափարներին հավատարմության մասին։
Փեզեշքիանը նաև կոչ է արել Իրանի քաղաքացիներին պահպանել ազգային համախմբվածությունն ու շարունակել ամրապնդել երկրի ներքին միասնությունը։