Ռուսաստանը շարունակում է բաց լինել իր նպատակներին հասնելու համար՝ խաղաղ քաղաքական և դիվանագիտական բանակցությունների միջոցով, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ռուսաստանը շարունակում է բաց լինել իր նպատակներին հասնելու համար՝ խաղաղ քաղաքական և դիվանագիտական բանակցությունների միջոցով, և նախագահ Պուտինը շարունակում է բաց լինել այս բանակցությունների համար», – լրագրողներին ասել է նա՝ մեկնաբանելով ուկրաինական կարգավորման հարցը։
Կրեմլի խոսնակը նշել է, որ խաղաղ կարգավորումն այժմ անհնար է Կիևի ցանկության բացակայության պատճառով, այդ պատճառով էլ Ռուսաստանը շարունակում է իր հատուկ ռազմական գործողությունը։