Ռոբերտ Քոչարյան․ Եթե ես ասեի՝ սատկացնելու եմ վարչապետին, հաջորդ օրը ինձ կձերբակալեին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երկրորդ նախագահ ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով այսօրվա՝ հուլիսի 10–ի դատական նիստի ժամանակ դատավորը թույլ չտվեց պատպան Արամ Օրբելյանին մեջբերում անել վարչապետ Նիկոլ Փաշինյանի «սատկացնելու եմ» և նմանատիպ արտահայտություններից՝ նշելով, որ ինքն արգելում է որևէ պաշտոնատար անձի կողմից արված քաղաքական հայտարարություն հնչեցնել։

Տեղից Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ դա իրեն է վերաբերում է. «Այդ քաղաքական արտահայտությունները կոնկրետ ինձ են վերաբերվում»։ Արամ Օրբելյանն էլ արձագանքեց. «Լրիվ համաձայն եմ, 100% ով համաձայն եմ, հենց դրա մասին եմ ասում, որ այստեղ դա չպետք է քննարկվի։ Քաղաքական հայտարարությունները քրեական դատավարական կարգում չպետք է քննարկման առարկա դառնան։ Հետևաբար այն, թե 2008–ի փետրվարի 29–ին Ռոբերտ Քոչարյանը ուսանղների հետ հանդիպմանը ինչ է խոսել, դատախազը այստեղ չպետք է հայտարարի։ Հետևապես մեղադրանքից պետք է դուրս գալ։

Ուղղակի հենց որ այսօրվան է վերաբերվում, մի քիչ ավելի ընկալվող է լինում, հենց որ վերաբերվում է 18 տարի առաջվան, արդեն ընկալվող չի։ Ես պետք է խնդրեմ կիրառել քրեական դատավարության օրենսգիրքը, որպեսզի քաղաքական հայտարարությունները, որոնք հնչել են 2008 թվականին, սույն դատարանում քննարկման առարկա չլինեն»։

Ռոբերտ Քոչարյանն էլ հայտարարեց. «Հետաքրքիր է, եթե ես նման բան ասեի, հաջորդ օրը ինձ չէին կալանավորի՞, եթե ես ասեի՝ սատկացնել եմ վարչապետին։ Հաստատ հաջորդ օրն ինձ կկալանավորեին»։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահի և մյուսների դեմ աղմկահարույց գործով ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ՍԴ որոշումից հետո, որով մեղադրանքի հոդվածը հակասահմանադրական է ճանաչվել։ Սակայն Վճռաբեկ դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը և շարունակում է Քոչարյանին և մյուսներին «մեղադրյալ» և «ամբաստանյալներ» համարել։

News.am

Leave a comment