Այն ժամանակ SMS–ով էին ուղարկում, հիմա հրապարակային ասում են, որ պետք է նստեմ. Քոչարյան

https://arm.sputniknews.ru/20260710/ajn-zhamanak-smsvov-ein-ugharkum-hima-hraparakajin-asum-en-vor-petq-e-nstem-qvocharjan-104451367.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0a/104451167_310:0:1510:900_1920x0_80_0_0_e5f987d2b45840891af54c49bbefd282.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ռոբերտ քոչարյան, դատ, «մարտի 1–ի» գործով դատավարություն

հայաստան, ռոբերտ քոչարյան, դատ, «մարտի 1–ի» գործով դատավարություն

Բաժանորդագրվել

Ռոբերտ Քոչարյանին հետաքրքիր է` ինչ կլիներ իր հետ, եթե 2021 թվականին հայտարարեր, թե հաղթել է ընտրություններում ու գնում է կառավարություն։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik․ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մինչ օրս չի հասկանում` ինչի մեջ է մեղադրվում։ Նա այդ մասին ասաց «Մարտի 1-ի» գործով դատական նիստի ժամանակ` հավելելով, որ 2018 թվականից այս հարցի պատասխանը չունի։

Նրա խոսքով` ոչ՛ քննիչները, ո՛չ դատախազները չեն կարողացել պարզաբանել, թե որ գործողությամբ է ինքը գերազանցել լիազորությունները։ Քոչարյանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ իր նկատմամբ հարուցված քրեական գործը քաղաքական պատվեր է օրվա իշխանության կողմից։

«Այս պատվերից առաջ SMS-ով էին ուղարկում, հիմա հրապարակային են ասում, իսկ դա քաղաքական խոսք չէ, այլ հստակ ասվում է, որ ես պիտի նստեմ (նկատի ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայտարարությունները. խմբ.)»,– ասաց Քոչարյանը։

Անդրադառնալով բուն մեղադրանքին` նա հիշեցրեց, որ 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո, երբ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները և պատրաստվում է շարժվել դեպի նախագահական նստավայր, իրավիճակը պահանջում էր նախագահի անմիջական արձագանքը։

«Առաջինը՝ հանդիպում բարձրաստիճան զինվորականների հետ։ Ընտրություններն ավարտվել էին, ԿԸՀ որոշումը կայացվել էր, 2–րդ տեղը զբաղեցրած ուժը` 21.5 տոկոս հավաքած թեկնածուն, հայտարարել էր, թե ինքը չի ընդունում արդյունքները, ինքը հաղթել է և պետք է գնա նախագահական։ Սա հրապարակային հայտարարություն է։ Ես պատկերացնում եմ, որ 2021 թվականին ես հայտարարեի, թե հաղթել եմ ու գնում ենք կառավարություն, ինչ կլիներ ինձ հետ»,– ասաց նա։

Քոչարյանը նշեց, որ այդ օրերին Երկրապահ կամավորականների միության շենքում հավաքվել էին նաև գործող զինվորականներ, և քննարկվում էր ցուցարարներին միանալու հարցը։

«ԵԿՄ վարչության կեսից ավելին գործող զինվորականներ էին, և այդ զինվորականներն ամբողջ օրը ԵԿՄ–ում էին իրենց վարորդներով, տեղակալներով։ Այսինքն` բանակի ղեկավար կազմի մի մասը ԵԿՄ–ում էր ու որոշում էր կայացնում միանալու մասին։ Երկրի նախագահն ի՞նչ պետք է աներ, մեկը բացատրի, էլի։ Թող դատախազն ինձ բացատրի` այդ ժամանակ երկրի նախագահն ինչ պետք է աներ, երբ ինձ զեկուցում էին, որ զինված խումբը քննարկումների մեջ է։ Պե՞տք է հանդիպեի զինվորականների հետ, թե՞ ոչ։ Եթե չհանդիպեի, ինձ այսօր կդատեին անգործության համար»,– հայտարարեց Քոչարյանը։

ՀՀ երկրորդ նախագահի խոսքով՝ ինքը զինվորականներին ասել է, որ եթե զբաղվում են քաղաքականությամբ, պետք է դուրս գան համակարգից, իսկ այդ մասին, ըստ նրա, կան բազմաթիվ ցուցմունքներ։

«Ասել եմ՝ եթե քաղաքականությամբ եք զբաղվում, դիմում գրեք կամ էնտեղից դուրս եկեք։ 20-30 ցուցմունք կա, և բոլորն էլ նույն բանն են ասել։ Հիմա ինձ մեղադրում են իմ պարտականությունները կատարելու համար։ Խիստ եմ խոսել գլխավոր շտաբի պետի հետ, թե՝ այս ինչե՞ր ես թույլ տալիս։ Լավ, ցինիզմը չափ պետք է ունենա՞, թե՞ ոչ»,– ասաց Քոչարյանը։

Անդրադառնալով արտակարգ դրություն հայտարարելու որոշմանը՝ երկրորդ նախագահը շեշտեց, որ այն ստորագրել է այն բանից հետո, երբ ոստիկանապետը զեկուցել է ուժերի անբավարար լինելու մասին։

Նշենք, որ 2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի` այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիր ստորագրեց: Այս հրամանագրով Երևանում 20 օրով արտակարգ դրություն սահմանվեց, որով սահմանափակվեցին քաղաքացիների մի շարք իրավունքներ, այդ թվում՝ հավաքների ազատությունը և զանգվածային լրատվամիջոցների գործունեությունը (թույլատրվում էր հրապարակել միայն պաշտոնական լրահոսը):

«Երբ ստորագրել եմ արտակարգ դրության հրամանագիրը, ոստիկանապետն ասել է՝ ուժերը չեն հերիքում։ Այդ ժամանակ արդեն եղել է 40-45 հրկիզված մեքենա, մի քանի տասնյակ բեկորային վիրավորումներ ստացած զինծառայողներ։ Իշխանություն փոխանցելու գործընթաց չկա, Սահմանադրությունը դա չի նախատեսում, և ես ուղղակի զարմանում եմ մեղադրանքի անգրագիտության վրա, որ գրել են»,– ընդգծեց Քոչարյանը։

Հիշեցնենք, որ գործը վերաբերում է 2008 թվականի մարտի 1–ի ողբերգական իրադարձություններին: ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերրտ Քոչարյանին, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին սկզբում մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով («Սահմանադրական կարգի տապալում»): 2021 թվականին Սահմանադրական դատարանն այս հոդվածը համարեց Սահմանադրությանը հակասող, և գործը կարճվեց: Սակայն 2023 թվականին գործը վերաբացվեց զրոյից՝ միաժամանակ նոր ընդունված Քրեական օրենսգրքում նոր հոդված ներմուծելով՝ նոր մեղադրանք առաջադրելու համար:

«Մարտի 1–ի» գործով հետապնդում է հարուցվել 4 բանակային կորպուսների հրամանատարների նկատմամբ

Leave a comment