Իսպանիայի հարավում անտառային հրդեհը 12 մարդու կյանք է խլել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հարավային Իսպանիայի Անդալուսիայում անտառային հրդեհները խլել են 12 մարդու կյանք, հայտնել է տարածաշրջանային վարչությունը՝ հղում անելով արտակարգ իրավիճակների վարչությանը։

Ավելի վաղ արտակարգ ծառայությունները հայտնել էին Բեդար գյուղում վեց մահվան դեպքի մասին։ Զոհերից մի քանիսը գտնվել են մեքենաներում։

Հրդեհը բռնկվել է հուլիսի 9-ի կեսօրին Ալմերիա նահանգի Լոս Գալյարդոս մունիցիպալիտետում։ Իշխանությունները տարհանել են Ալմոկաիսար, Ֆուենտե դել Ալբարիկո, Լոս Պինոս և Լա Սերենա թաղամասերի բնակիչներին, ինչպես նաև Պինար շրջանի տները։ El Pais-ի տվյալներով՝ տարհանվել է մոտավորապես 1000 մարդ։

Մոտ 150 հրշեջներ՝ հինգ հրշեջ խմբերի աջակցությամբ, պայքարել են հրդեհի դեմ․ այն բռնկվել է, երբ ջերմաստիճանը մոտեցել է 40 աստիճան Ցելսիուսի։

Leave a comment