«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ ավելի քան 15 մարդ է աշխատել։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը:
«ՔՊ-ական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետը, հաշվի առնելով կուսակցության ներսում ձևավորված տրամադրությունները, չի ցանկացել գնալ թիմի զգալի հատվածի դիրքորոշման դեմ։ Շատերը դժգոհում են նրա աշխատանքային ոճից և գործընկերների հետ հարաբերություններից։ Կա մի ցուցակ, թե ովքեր են վերջին 5 տարվա ընթացքում ՔՊ-ում տարբեր պատճառներով լարված հարաբերություններ ունեցել Ալեն Սիմոնյանի հետ»,- գրել է թերթը:
Ցուցակում 17 անուն կա` Հայկ Սարգսյան, Վիլեն Գաբրիելյան, Արմեն Խաչատրյան, Հայկ Կոնջորյան, Հռիփսիմե Հունանյան, Ռուբեն Ռուբինյան, Ջուլիետա Ազարյան, Լուսինե Բադալյան, Զարուհի Բաթոյան, Հռիփսիմե Գրիգորյան, Արփի Դավոյան, Լիլիթ Մինասյան, Լիլիթ Ստեփանյան, Անդրանիկ Քոչարյան, Հերիքնազ Տիգրանյան, Մխիթար Հայրապետյան, Հայկ Ցիրունյան։
Հիշեցնենք` Ալեն Սիմոնյանը հուլիսի 2-ին հայտարարեց, որ պատգամավորական մանդատ չի վերցնելու, այդ հարցը քննարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և վարչության հետ։ Նշեց, որ նախևառաջ ուզում է մի փոքր հանգստանալ, անձնական կյանքի վրա կենտրոնանալ։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք իրեն առաջարկվել է ՀՀ նախագահի պաշտոնը, Սիմոնյանը հարցը «ոչ կոռեկտ» անվանեց և խնդրեց դադարեցնել նման խոսակցությունները։
Sputnik Արմենիա