https://arm.sputniknews.ru/20260709/haoky-liakatar-ajakcutjun-e-hajtnel-tsarukjanin-ev-nra-yntaniqin-104439057.html
ՀԱՕԿ–ը լիակատար աջակցություն է հայտնել Ծառուկյանին և նրա ընտանիքին
ՀԱՕԿ–ը լիակատար աջակցություն է հայտնել Ծառուկյանին և նրա ընտանիքին
Sputnik Արմենիա
ՀԱՕԿ–ից հայտնել են, որ իրենք մշտապես կանգնած են Ծառուկյանի և նրա ընտանիքի կողքին։ 09.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-09T22:38+0400
2026-07-09T22:38+0400
2026-07-09T22:41+0400
գագիկ ծառուկյան
հայաստանի օլիպիական կոմիտե (հաօկ)
հայտարարություն
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/1832/56/18325613_0:0:1001:563_1920x0_80_0_0_f4d8dd2eebbbe5f93db897dde7077a01.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն իր լիակատար աջակցությունն է հայտնել կազմակերպության նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Այս մասին ասված է ՀԱՕԿ հայտարարությունում։Նշենք, որ հուլիսի 6-ի առավոտյան իրավապահները ներխուժել էին Գագիկ Ծառուկյանի առանձնատուն և սկսել խուզարկություն անել։ Նույն գործողությունները կատարվում էին նաև նրան պատկանող ձեռնարկություններում։ 13 ժամ տևած խուզարկությունից հետո Ծառուկյանին ձերբակալեցին, ապա 2 ամսով կալանավորեցին։ՀԱՕԿ–ն ընդգծել է, որ իրենք մշտապես կանգնած են Ծառուկյանի և նրա ընտանիքի կողքին։Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին Հայաստանի բռնցքամարտի և բազկամարտի ֆեդերացիաները նույնպես իրենց զորակցությունն են հայտնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/1832/56/18325613_0:0:941:705_1920x0_80_0_0_d934ee8205d5918e6087ca048275aaa8.jpg.webp
գագիկ ծառուկյան, հայաստանի օլիպիական կոմիտե (հաօկ), հայտարարություն, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
գագիկ ծառուկյան, հայաստանի օլիպիական կոմիտե (հաօկ), հայտարարություն, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
ՀԱՕԿ–ից հայտնել են, որ իրենք մշտապես կանգնած են Ծառուկյանի և նրա ընտանիքի կողքին։
«ՀԱՕԿ–ը խորը մտահոգված է, ու նաև իր զորակցությունն է հայտնում Ծառուկյանին և նրա ընտանիքին։ Այս դժվարին օրերին մաղթում ենք Գագիկ Ծառուկյանին շուտափույթ ազատություն, իսկ նրա ընտանիքի անդամներին՝ ուժ, տոկունություն, համբերություն և հավատ՝ հաղթահարելու այս փորձությունը»,– ասված է հաղորդագրությունում։
ՀԱՕԿ–ն ընդգծել է, որ իրենք մշտապես կանգնած են Ծառուկյանի և նրա ընտանիքի կողքին։