Եղիշե Մելիքյանը հանդիպել է Էդուարդ Սպերցյանի հետ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը շարունակում է աշխատանքային այցերը և հետևում արտերկրում հանդես եկող հայ ֆուտբոլիստների ելույթներին։

Ինչպես հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, մարզիչն այս անգամ ներկա է եղել «Կրասնոդար» — «Զենիթ» հանդիպմանը։ Խաղից հետո Մելիքյանը զրուցել է Հայաստանի ազգային ընտրանու և «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի հետ։

Ավելի վաղ Եղիշե Մելիքյանը հետևել էր նաև ազգային հավաքականի մյուս ֆուտբոլիստների՝ Նաիր Թիկնիզյանի և Արտյոմ Բանդիկյանի խաղերին։

Leave a comment