Այսօր եկել են Արեգնազ Մանուկյանի, վաղը կգան մեզանից յուրաքանչյուրի ետևից «Մայր Հայաստան»

https://arm.sputniknews.ru/20260709/ajsor-ekel-en-aregnaz-manukjani-vaghy-kgan-mezanic-juraqanchjuri-etevic-majr-hajastan-104440004.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/09/104405441_126:0:1459:1000_1920x0_80_0_0_e1fa398b5a42c4195047b9ab8cb2e266.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արեգնազ մանուկյան, «մայր հայաստան» դաշինք, պետական գաղտնիք, լրտես, կալանք

արեգնազ մանուկյան, «մայր հայաստան» դաշինք, պետական գաղտնիք, լրտես, կալանք

Բաժանորդագրվել

Կուսակցությունից հայտնում են նաև, որ Արեգնազ Մանուկյանն իր խնամքին անչափահաս երեխա ունի։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. ՀՀ իրավական համակարգը ոչ թե արդարադատություն, այլ ռեժիմի ընդդիմախոսների հանդեպ քաղաքական հալածանքներ է իրականացնում։ Այս մասին ասվում է ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանի կալանավորման առիթով «Մայր Հայաստան» կուսակցության տարածած հայտարարության մեջ։

Ինչպես հայտնի է, Արեգնազ Մանուկյանը հուլիսի 9-ին 2 ամսով կալանավորվեց։

«Արեգնազ Մանուկյանը չի խուսափել հարցաքննությունից, խնամքի տակ ունի անչափահաս երեխա, սակայն այսօրվա Հայաստանի իրավական համակարգը ոչ թե արդարադատություն, այլ ռեժիմի ընդդիմախոսների հանդեպ քաղաքական հալածանքներ է իրականացնում։ Դատական գործերը, բնակարանների խուզարկությունները, ձերբակալությունները վերածվել են ուղղակի պատժի եղանակի»,– ասված է հայտարարությունում։

«Մայր Հայաստանը» կոչ է անում հանրությանը, քաղաքական ուժերին զգոն լինել և թույլ չտալ, որ Հայաստանում վերջնականպես հաստատվի կատարյալ բռնապետական ռեժիմ` նշելով.

«Այսօր եկել են Արեգնազ Մանուկյանի, վաղը կգան մեզանից յուրաքանչյուրի հետևից»։

Հավելենք, որ Արեգնազ Մանուկյանը մեղադրվում է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու մեջ։ Նա արդեն տեղափոխվել է «Աբովյան» ՔԿՀ։

Leave a comment