Անպարտելի հայ բասկետբոլիստները կիսաեզրափակչում են
Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի հավաքականը շարունակում է հաղթարշավը ՖԻԲԱ Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունում՝ խմբային փուլի վերջին խաղում 110:78 հաշվով վստահ հաղթանակ տանելով Մոնակոյի հավաքականի նկատմամբ։
Հայաստանի ընտրանին խմբային փուլն ավարտեց երեք անընդմեջ հաղթանակով, անպարտելի ցուցանիշով գրավեց առաջին տեղը և նվաճեց մրցաշարի կիսաեզրափակչի ուղեգիր։ Հանդիպման ամենաարժեքավոր խաղացող (MVP) ճանաչվեց Էթան Կազանչյանը, որը գրանցեց՝ 33 միավոր, 3 ռեբաունդ, 8 արդյունավետ փոխանցում։
Հայաստանի հավաքականը կիսաեզրափակչում հուլիսի 11-ին կմրցի Մոլդովայի հավաքականի հետ։