Հայաստանը Լիբանանի կառավարությանը և ժողովրդին համերաշխություն հայտնելու ևս մեկ քայլ է կատարել: Երևանից Բեյրութ է ուղարկվել տասնյակ տոննաների մարդասիրական օգնություն: Այն կոչված է փոքր-ինչ թեթևացնելու պատերազմի, տնտեսական և քաղաքական ճգնաժամ ապրող երկրի ժողովրդի հոգսը: Մարդասիրական օգնության բեռը, հատելով Հայաստան-Թուրքիա պետական սահմանի Մարգարայի անցակետը, Լիբանան է տեղափոխվել ցամաքային ճանապարհով՝ Թուրքիայի տարածքով։
Մանրամասները՝ Լիբանանի մեր թղթակից Փաթիլ Մկրտիչյանի ռեպորտաժում:
Դիտումների քանակ7