ՀԱՕԿ-ն աջակցություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ամբողջ աշխատակազմը խոր մտահոգությամբ և լիակատար աջակցությամբ իր զորակցությունն է հայտնում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ պարոն Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին։
     «Այս դժվարին օրերին մաղթում ենք պարոն Գագիկ Ծառուկյանին շուտափույթ ազատություն, իսկ նրա ընտանիքի անդամներին՝ ուժ, տոկունություն, համբերություն և հավատ՝ հաղթահարելու այս փորձությունը։
     Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ամբողջ աշխատակազմը մշտապես կանգնած է իր նախագահի և նրա ընտանիքի կողքին»,- ասվում է հաղորդագրությունում։

Leave a comment