«Միավորված հայեր» կուսակցության ցուցակով «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված բոլոր 31 պատգամավորների թեկնածուներն ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել ԿԸՀ

«Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

«Հայաստանը ես եմ» նախաձեռնության գործընկեր «Միավորված հայեր» կուսակցության ցուցակով «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված բոլոր 31 պատգամավորների թեկնածուներն ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)։

Ընտրական ցուցակում ընդգրկված մեր բոլոր գործընկերները՝ մտավորականներ, գիտնականներ, բժիշկներ ու մանկավարժներ, հավատարիմ մնալով իրենց ուղուն և սկզբունքներին, այս միասնական քայլով ևս մեկ անգամ ապացուցեցին, որ մեր նպատակն ի սկզբանե եղել է ոչ թե լոկ մանդատ ստանալը, այլ պայքարը հանուն Հայաստանի Հանրապետության անվտանգության, ինքնիշխանության, արժանապատվության և բարեկեցության։

Քաջ գիտակցելով հայրենիքի առջև ծառացած բարդագույն մարտահրավերները և առավել քան երբևէ կարևորելով համազգային միասնականությունն ու անմնացորդ նվիրումը՝ հայտարարում ենք, որ մենք շարունակելու ենք մեր ակտիվ քաղաքական ու հասարակական գործունեությունը՝ օգտագործելով պայքարի ողջ զինանոցը՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության հզորացման և մեր երկրի բարօրությանը խոչընդոտող գործող իշխանությունների հեռացման։

Միասնականություն, հաստատակամություն և անկոտրում կամք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment