ՌԴ ԶՈւ–ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող օբյեկտներին

https://arm.sputniknews.ru/20260709/rd-zun-harvatsel-e-ukrainaji-zu-i-kvoghmic-ogtagvortsvvogh-objektnerin-104416905.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/13/97907263_424:0:3153:2047_1920x0_80_0_0_0d4c278d111d02d65ca3f338825714e7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, ուկրաինա, պատերազմ

ռուսաստան, ուկրաինա, պատերազմ

Բաժանորդագրվել

ՌԴ ՊՆ–ն տվյալներ է հրապարակել հատուկ ռազմական գործողության ընթացքի վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. ՌԴ ԶՈւ–ն մեկ օրում հարվածել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող լոգիստիկ կենտրոններին, ջերմաէներգետիկ համալիրների և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին, հայտնում է ՌԴ ՊՆ–ն։

«ՌԴ ԶՈւ զորախմբավորումների օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային ԱԹՍ–ները, հրթիռային ուժերը և հրետանին հարված են հասցրել Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող լոգիստիկ կենտրոններին, ջերմաէներգետիկ համալիրների և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին», – ասվում է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը հավելել է, որ հարվածները հասցվել են հեռահար անօդաչուների պահման վայրերին, վառելաքսուքային նյութերի և զինամթերքի պահեստներին, ինչպես նաև Ուկրաինայի զինված խմբավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերին 142 շրջաններում։

Բացի այդ, հաղորդվում է, որ ՌԴ ՀՕՊ–ը մեկ օրում 9 կառավարվող ավիառումբ և 468 ուկրաինական անօդաչու է խոցել։

ՌԴ ՊՆ–ն նաև տեղեկացրել է, որ Կրասնի Լիմանում ռուսական ստորաբաժանումները ավարտում են Ուկրաինայի զինված ուժերի ցրված զորախմբերի ոչնչացումը։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment