«Մխիթար Հայրապետյանը քննարկումների արդյունքում ինքը չի ցանկացել շարունակել գործունեությունը կառավարության կազմում»,- փաստմանը՝ որոշ տեղեկություններ կան որոշ նախարարների չնշանակման մասին՝ մասնավորապես ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հարցին՝ ի՞նչ կասի Ալեն Սիմոնյանի քաղաքական ճակատագրի հետ կապված, Նիկոլ Փաշինյանն այսպես պատասխանեց․ «Ալեն Սիմոնյանի քաղաքական ճակատագրի մասին խոսք լինել չի կարող։ Խոսքը հետագայում նրա ներգրավվածության ձևաչափի մասին է։ Քննարկում ենք, մտածում ենք, լուծումներ կլինեն»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ որտե՞ղ եք անցկացնելու արձակուրդը, քանի որ վաղվանից մինչև օգոստոսի 3-ը մեկնում եք արձակուրդ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Վաղվանից արձակուրդի եմ, պլանավորում եմ անցկացնել ՀՀ-ում։ Իհարկե, կլինեն որոշ հարցեր՝ այդ թվում տարածաշրջանային, որոնց հետ կապված ըստ անհրաժեշտության՝ ամենօրյա ներգրավվածություն կունենամ»։
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: