Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 14 զոհի և 78 վիրավորի մասին

Իրանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը երկրի տարբեր շրջաններին հասցված հարվածների հետևանքով զոհվել է 14 մարդ, ևս 78-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ հարվածներն իրականացվել են այն ժամանակ, երբ, իրանական կողմի պնդմամբ, գործում էր հրադադարի ռեժիմը։

«Հուլիսի 8-ին և 9-ին ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի հինգ նահանգներին, ինչի հետևանքով զոհվել է 14 մարդ, վիրավորվել՝ 78-ը», – նշվում է նախարարության հայտարարության մեջ։

Իրանական աղբյուրների փոխանցմամբ՝ հարվածների թիրախ են դարձել Բուշեհրը, Քանգանի նավահանգիստը, Բենդեր Լենգեն, Բանդար Աբասը, Սիրիկ կղզին, Ջասկի նավահանգիստը, Քոնարակը, Չաբահարը, Իրանշահրը, Աք-Քալան, Քեշմ, Աբու Մուսա, Լավան և Քիշ կղզիները, ինչպես նաև Գոլեսթան նահանգի Աք-Քալայի ռազմավարական նշանակության երկաթուղային կամուրջը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment