«Ասում են` քաղաքական հետապնդում, հակառակը՝ եղել է քաղաքական չհետապնդում». Փաշինյանը` Ծառուկյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

09.07.2026 | 13:14

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդման մեղադրանքները՝ պնդելով, որ իրականում տեղի է ունեցել «քաղաքական չհետապնդում»։ Անդրադառնալով Ծառուկյանի առանձնատանը տեղի ունեցած կոշտ գործողություններին և տարիներով ձգձգվող քրեական վարույթներին՝ վարչապետը դրանք պայմանավորել է դատաիրավական համակարգում առկա «մաֆիայի» և նախկին իշխանությունների հետ կապված շոշափուկների դիմադրությամբ։

«Հիմա Հայաստանի ժողովրդի և կառավարության ակնկալիքն է, որ դատաիրավական համակարգը նորմալ գործի, որովհետև դա նաև նրա մասին է խոսում, որ մինչև հարցերը չեն հասնում համաժողովրդական քաղաքական մակարդակի, ինչ-որ խնդիրներ շարունակում են այսպես տեղապտույտի վիճակում հայտնվել»,- ասել է վարչապետը։

Ըստ Փաշինյանի՝ նախկինում շատերի համար ստեղծված են եղել պրոտեկցիոն պայմաններ, ինչի հետևանքով արտոնյալները պատասխանատվությունից խուսափել են, սակայն այժմ ժողովրդի տված մանդատով այդ ամենին պետք է վերջ տրվի։

Factor TV-ի լրագրողի դիտարկմանը, թե արդյոք Ծառուկյանին գետնին տապալելու տեսարանը բեմադրված չէր՝ հաշվի առնելով վարչապետի նախկին հրապարակային սպառնալիքները, Փաշինյանը նշել է, թե նրան գետնին տապալելու կադրերը չի տեսել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment