ԳԱԿ մշակութային խաչմերուկ․ 45 վարպետության դաս արտերկրի արվեստագետների մասնակցությամբ


«ԳԱԿ. մշակութային խաչմերուկ» կրթամշակութային ծրագրի  շրջանակում Վրաստանից, Իրանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Գերմանիայից և Ճապոնիայից ժամանած ժամանակակից արվեստագետները Երևանում, Գորիսում, Վանաձորում և Սևանում անցկացրել են  շուրջ 45 վարպետության դաս և ստեղծագործական աշխատարան՝ ավելի քան 600 մասնակցի համար։


Վարպետության դասերին զուգահեռ կազմակերպվել են հանդիպումներ, որոնց ընթացքում արվեստագետները ներկայացրել են իրենց ստեղծագործական ուղին, կիսվել մասնագիտական փորձով, ժամանակակից արվեստի վերաբերյալ մոտեցումներով և միջազգային գործունեության փորձառությամբ։


«ԳԱԿ. մշակութային խաչմերուկ» կրթամշակութային ծրագիրն իրականացվում է  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Գեղագիտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ արդեն չորրորդ անգամ։


Ծրագրին մասնակից արտերկրի արվեստագետներ՝


  • Ֆրանկո Ցեզար Զանետտի (Իտալիա)՝ վիդեո և մուլտիմեդիա արտիստ, «Լույսի պատմություններ» աշխատարանի հեղինակ

  • Հյուգո Բրիկու (Ֆրանսիա)՝ վիզուալ արտիստ, «Գլխարկ-դիմակներ» աշխատարանի հեղինակ

  • Լյուբա Նաչկեբիա (Վրաստան)՝ խորեոգրաֆ, վրացական պարերի աշխատարանի ղեկավար

  • Մարի Հանե (Գերմանիա)՝ դերասան և կատարողական արվեստագետ, թատրոնի աշխատարանի ղեկավար

  • Արաշ Բահրամիաղդամ (Իրան)՝ վիզուալ արտիստ, «Պարող կարպետներ» աշխատարանի հեղինակ

  • Չիակի Շիմիզու (Ճապոնիա)՝ նորաձևության դիզայներ, «BORO կիմոնո» աշխատարանի հեղինակ․ նա ներկայացրել է կարի և հագուստի վերանորոգման ճապոնական ավանդական արվեստը։


Արտերկրից ժամանած արվեստագետներն այցելել են Երևանի և մարզերի թանգարաններ ու մշակութային կենտրոններ, հանդիպումներ ունեցել հայ ժամանակակից արվեստագետների ու ոլորտի ներկայացուցիչների հետ՝ հաստատելով նոր մասնագիտական կապեր և քննարկելով հետագա համագործակցության հնարավորությունները։


 

Դիտումների քանակ7

Leave a comment