ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը․ CENTCOM

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ի զինված ուժերը ավարտել են Իրանի դեմ հերթական հարվածաշարը՝ թիրախավորելով շուրջ 90 օբյեկտ։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

«CENTCOM-ի ուժերն ավարտել են Իրանի դեմ լրացուցիչ հարվածների հերթական փուլը, որի նպատակն էր Իրանի՝ առևտրային նավերի վրա և Հորմուզի նեղուցով անցնող խաղաղ քաղաքացիական նավաստիների վրա հարձակվելու հետագա հնարավորությունների թուլացումը։ ԱՄՆ-ի ուժերը հարվածներ են հասցրել Իրանի շուրջ 90 ռազմական թիրախների», — նշվում է CENTCOM-ի X սոցիալական հարթակում հրապարակված հաղորդագրության մեջ։

Հրամանատարության տվյալներով՝ թիրախավորված օբյեկտների թվում են եղել հակաօդային պաշտպանության համակարգեր, ափամերձ դիտարկման համակարգեր, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստներ, ինչպես նաև ռազմական լոգիստիկ ենթակառուցվածքի օբյեկտներ։

Դրանից մեկ օր առաջ ԱՄՆ զինված ուժերը հարվածներ էին հասցրել Իրանի տարածքում գտնվող շուրջ 80 թիրախի։

Leave a comment