Թրամփը պաշտոնապես տեղեկացրել է ԱՄՆ Կոնգրեսին Սիրիային «ահաբեկչության հովանավոր պետություն» կարգավիճակից զրկելու իր մտադրության մասին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Այս պատմական քայլը նոր հնարավորություններ է բացում տնտեսական հեռանկարների և վերականգնման համար՝ սիրիացի ժողովրդին հնարավորություն տալով մեծության հասնելու»,-գրել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները Սիրիան կհանի ահաբեկչությունը հովանավորող երկրների իր ցուցակից։