ԿԸՀ-ն Գլխավոր դատախազությանը վերադարձրեց Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը «ՈՒժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և վերջինիս ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները կից փաստաթղթերով վերադարձրեց Գլխավոր դատախազությանը;Միջնորդությունը ԿԸՀ ներկայացրել է Գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության պետի կողմից՝ 03.07.2026թ։

Որոշմանը կողմ քվեարկեցին հանձնաժողովի բոլոր 7 անդամները։

Leave a comment