Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ վերջնական կարգավորման շուրջ բանակցությունները։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Իրանի բարձրաստիճան պաշտոնյան։
«Միացյալ Նահանգների կողմից ցանկացած ռազմական ագրեսիա կարժանանա ավելի լայնածավալ պատասխանի, քան նախկինում էր»,-նշել է իրանցի պաշտոնյան։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր.
«Իրանի հետ հրադադարն ինձ համար ավարտված է։ Ես չեմ ուզում նրանց հետ որևէ գործ ունենալ։ Նրանք խաբեբաներ են, հիվանդ մարդիկ»։
Այս հայտարարությանը նախորդել էր ԱՄՆ զինվորականների կողմից Իրանին հասցված հարվածների նոր շարքը։ Ինչին ի պատասխան՝ ԻՀՊԿ ռազմածովային և օդատիեզերական ուժերը հարվածել են Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան 85 ռազմական օբյեկտի՝ ի պատասխան իրանական տարածքի վրա ԱՄՆ-ի հարձակումների։