Փետրվար 08,2026 16:50
Իտալիայում ընթացող ձմեռային օլիմպիական խաղերում այսօր մեկնարկեցին տղամարդկանց սկիաթլոնի (10 կմ դասական ոճ +10 կմ ազատ ոճ) մասնակիցները։
Մեկնարկի ելած 75 ուժեղագույն դահուկավազորդների մեջ էր նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Միքայել Միքայելյանը։ Պայքարն սկսելով 58-րդը՝ նա երկու մրցաոճերի հանրագումարում 51։06.8 արդյունքով եզրագիծը հատեց 48-րդը՝ տեղ զբաղեցնելով աշխարհի 50 ուժեղագույն դահուկավազորդների շարքում։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)