Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ է կալանավորվել

Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ է կալանավորվել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ է կալանավորվել։

Այս մասին Aysor.am– ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:

«Երեք մեղադրյալ կար, այս պահի դրությամբ երեքն էլ կալանավորված են»,- Aysor.am-ին ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսակ Կիմա Ավդալյանը։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Քննչական կոմիտեում քննվող մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում միաժամանակյա խուզարկություններ էին կատարվել:

Ըստ քննչական կոմիտեի՝ Գագիկ Ծառուկյանը կազմակերպել և ղեկավարել է հանցավոր խումբ, որը Իրան-Հայաստան լոգիստիկ կապեր ստեղծելու պատրվակով, խաբեությամբ ու փաստաթղթեր կեղծելով, իրանական ընկերություններից հափշտակել է 52 միավոր տրանսպորտ, տեխնիկա և ապրանքներ՝ պատճառելով շուրջ 22 միլիոն դոլարի վնաս։

Leave a comment