Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել ԱԹՍ-ների համատեղ արտադրության վերաբերյալ

Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել, որն ուղղված է անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում լայնածավալ համագործակցությանը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Նիդեռլանդների վարչապետ Ռոբ Յետենը։

«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Ուկրաինայի նախագահ Զելենսկին և ես ստորագրեցինք անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ համաձայնագիր։ Այն հիմք է ստեղծում Ուկրաինայի և Նիդեռլանդների միջև անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության շուրջ լայնածավալ և կառուցվածքային համագործակցության համար», – հայտնել է Յետենը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

—00—ՍՊ

Leave a comment