Բիշքեկի օդանավակայանում ինքնաթիռի վայրէջքի ժամանակ անիվը պայթել է

Բիշքեկի օդանավակայանում ինքնաթիռի վայրէջքի ժամանակ պայթել է անիվը։ Այս մասին հայտնել են «Ղրղզստանի օդանավակայաններ» ԲԲԸ-ից։

Ինքնաթիռում եղել է 181 ուղևոր և անձնակազմի 6 անդամ։ Օդաչուներն արտակարգ արգելակում են կիրառել։

Դեպքի հետևանքով զոհեր և ծանր տուժածներ չկան։ Բոլոր ուղևորները տարհանվել են վթարային սանդուղքով։

Բժիշկներն օգնություն են ցուցաբերում թեթև վնասվածքներ ստացած անձանց։

 

 

 

Leave a comment