Թրամփը հրաժարվել է այցելել արարողակարգի պարտադիր մաս համարվող Աթաթուրքի դամբարան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է այցելել և ծաղկեպսակ դնել Թուրքիայի հանրապետության հիմնադիր Աթաթուրքի դամաբարանին։

ԱՄՆ նախագահի այս որոշումը բացասական արձագանք է գտել Թուրքիայում։ Թուրքիայի ընդդիմադիր գործիչները դատապարտել են իշխանությունների հանդուրժողականություն այս փաստի հետ կապված։

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության ղեկավարներից Օզգյուր Օզելն ուշադրության է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Թրամփն առաջին ԱՄՆ նախագահն է, ով հրաժարվել է այցելել Աթաթուրքի դամբարան։

Նշենք, որ ԱՄՆ նախագահն արդեն ժամանել է Անկարա։ Նրան դիմավորել է նախագահ Էրդողանը։ Ավելի ուշ տեղի կունենա Թրամփ–Էրդողան հանդիպումը։

Թրամփն Անկարա է ժամանել ՆԱՏՕ–ի գագաթնաժողովին մասնակցելու համար։

News.am

Leave a comment