Հուսով ենք, որ Վաշինգտոնի խաղաղարար ջանքերը հաջողությամբ կպսակվեն. Պեսկով


Ռուսաստանը նախընտրում է դիվանագիտական ճանապարհով կարգավորել Ուկրաինայում հակամարտությունը՝ հայտարարել է Կրեմլի խոսնակը, միևնույն ժամանակ նախազգուշացրել՝ եթե Կիևը պատրաստ չէ դրան, ապա հատուկ ռազմական գործողությունը կշարունակվի, մինչև Մոսկվան չհասնի իր նպատակներին՝ չնայած արևմտյան ռազմական մատակարարումներին:


«Ուկրաինան պետք է բարի կամք դրսևորի և կարևոր որոշումներ կայացնի»,- հավելել է Դմիտրի Պեսկովը: Նա տեղեկացրել է, որ ռուսական ուժերը նոր տարածքներ են գրավում և աշխատում բուֆերային գոտի ստեղծելու ուղղությամբ: Միևնույն ժամանակ, ըստ Պեսկովի, աշխատանքային կապի մեջ են Վաշինգտոնի հետ և հուսով են, որ Վաշինգտոնի խաղաղարար ջանքերը հաջողությամբ կպսակվեն:

Ռուսաստանի նախագահի օգնականն էլ տեղեկացրել է, որ Սպիտակ տան բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները շուտով կմեկնեն Մոսկվա։ Ըստ Յուրի Ուշակովի՝ Թրամփը պատրաստ է ազդել Արևմուտքի և Կիևի վրա՝ հակամարտությունը լուծելու համար:

Leave a comment