Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի հետ։
Դեսպան Մկրտչյանը բարեկամական խմբի անդամներին ներկայացրել է 2026 թ. հունիսի 7-ին Հայաստանի խորհրդարանական ընտրութունների գործընթացը և արդյունքները։
Դեսպանը կարևորել է Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների արդյունքում ձևավորված նոր խորհրդարանի հետ Հունաստանի խորհրդարանի շփումների ակտիվացումը, առաջիկայում փոխադարձ այցերի կազմակերպումը։
Միաժամանակ ներկայացվել են Հայաստան-Հունաստան երկկողմ հարաբերություններում առաջիկայում սպասվելիք զարգացումները, Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիայի մարտահրավերները՝ այդ թվում ներառելով հունական շուկաները։
Հունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Վասիլիս Իկոնոմուն շնորհավորել է հայ ժողովրդին ընտրությունների արդյունքների առնչությամբ և նշել է, որ առաջիկա ամիսների ընթացքում բարեկամության խումբը այցելություն կունենա Հայաստան։ Բարեկամական խմբի անդամները կարևորել են Հայաստանի հետ Հունաստանի հարաբերությունների զարգացումը բոլոր ոլորտներում և բոլոր մակարդակներում, ներառյալ միջխորհրդարանական բազմակողմ հարթակներում, ներկայացրել են նաև Հունաստանում հայ համայնքային կառույցների հետ իրենց փոխշփումները։
Հունաստանում ՀՀ դեսպանություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: