Որ երկրներից և քանի զբոսաշրջիկ է Հայաստան այցելել վեց ամսում

Բաժանորդագրվել

Ինչպես միշտ, առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից, Վրաստանից և Իրանից։

2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը գերազանցել է 2025 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
ՀՀ զբոսաշրջության կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` 6 ամսում ՀՀ է այցելել 1 0 41 598 մարդ` 134 463-ով շատ նախորդ տարվա ցուցանիշից (907 135):

2026 թվականի հունիսին Հայաստան այցելել է 216 214 զբոսաշրջիկ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը 215253 է եղել։

2026 թ․ հունիսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (15%) և Իրանից (8%)։

Leave a comment