Իշխանության կենտրոնացումը ոչ միայն վտանգում է ժողովրդավարությունը, այլև սնուցում է կոռուպցիան. Տարոն Աճեմօղլու

Իշխանության կենտրոնացումը ոչ միայն վտանգում է ժողովրդավարությունը, այլև սնուցում է կոռուպցիան։
Հենց այս միտքն էր ընդգծում Նոբելյան մրցանակակիր տնտեսագետ, Transparency International միջազգային խորհրդի անդամ Տարոն Աճեմօղլուն, ԹԻ հետ վերջին զրույցում։

Նրա գնահատմամբ՝ ԱՄՆ-ի յոթ խոշորագույն կորպորացիաներն այսօր իրենց չափերով գերազանցում են մարդկության պատմության ընթացքում երբևէ ստեղծված ցանկացած կազմակերպության, անգամ՝ Բրիտանական կայսրությանը։

Այդ ընկերությունները, որոնք ոչ ոք չի ընտրել և որոնց նման լիազորություններ երբևէ չեն վերապահվել, այսօր արդեն կարող են ուղղակիորեն ազդել հանրային որոշումների վրա։

Աճեմօղլուի համոզմամբ՝ իշխանության կենտրոնացումը մեր ժամանակի գլխավոր մարտահրավերներից է։ Մենք ևս այդպես ենք կարծում, և հենց այդ պատճառով էլ պայքարում ենք դրա դեմ։

Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment