Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով. Երևանում կլինի +15

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում, ինչպես նաև տեղումներ՝ անձրևի և ձյան տեսքով


ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում, ինչպես նաև տեղումներ՝ անձրևի և ձյան տեսքով։


Ինչպես հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, Երևանում նոյեմբերի 13-ի ցերեկը, 14-ին, 17-ի ցերեկը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 15-ին ուշ երեկոյան, 16-ի և 17-ի գիշերը սպասվում է անձրև։


Հանրապետության տարածքում նոյեմբերի 13-ի ցերեկը, 14-ին, 15-ի գիշերը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 15-ի ուշ երեկոյան, 16-ին, 17-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ` լեռնային շրջաններում գիշերը ձյան և ձնախառն անձրևի տեսքով։


Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ:


Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 13-ի ցերեկը, 14-15-ին աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով։


Leave a comment