https://arm.sputniknews.ru/20260707/pvoghvocajin-pajqar-linelu-e-mek-angam-ev-verjnakan-samvel-karapetjan-104323821.html
Փողոցային պայքար լինելու է մեկ անգամ և վերջնական․ Սամվել Կարապետյան
Փողոցային պայքար լինելու է մեկ անգամ և վերջնական․ Սամվել Կարապետյան
Sputnik Արմենիա
Մանդատները վերցնելու հարցում դերակատարում է ունեցել ոչ միայն ընտրողների կողմից եկած ազդակը, այլև այն հաշվարկը, որ սա ամենակարճ ճանապարհն է Նիկոլ Փաշինյանին… 07.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-07T16:14+0400
2026-07-07T16:14+0400
2026-07-07T16:14+0400
սամվել կարապետյան
«ուժեղ հայաստան» կուսակցություն
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
ընդդիմություն
աժ (ազգային ժողով)
մանդատ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/07/104323443_0:0:1280:721_1920x0_80_0_0_7ce23fe41e149706f199a5b75715d0f3.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik․ Իշխանափոխություն անպայման լինելու է, բայց դրան պետք է հասնել աստիճանաբար, քայլ առ քայլ։ Այսօր ՀՀ հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը։Նրա խոսքով՝ այս փուլում փողոցային պայքարը երկիրը ցնցումների մեջ էր դնելու, դրա համար էլ որոշեցին վերցնել ԱԺ պատգամավորական մանդատներն ու գնալ օրինական ճանապարհով։Ըստ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդի` ընտրողների կողմից ևս ազդակ են ստացել այս որոշումը կայացնելուց առաջ, բայց կարևոր դերակատարում ունեցավ այն հաշվարկը, որ սա ամենակարճ ճանապարհն է Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար։Սամվել Կարապետյանը վստահ է, որ իրենց որոշումը որևէ կերպ չի նշանակում, թե լեգիտիմացնում են գործող իշխանությանը։Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ Հուլիսի 4–ին ՍԴ–ն ԿԸՀ–ի որոշումը թողեց ուժի մեջ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/07/104323443_111:0:1158:785_1920x0_80_0_0_0924bef528854b1548593346b3175a0e.jpg.webp
սամվել կարապետյան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, ընդդիմություն, աժ (ազգային ժողով), մանդատ
սամվել կարապետյան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, ընդդիմություն, աժ (ազգային ժողով), մանդատ
Մանդատները վերցնելու հարցում դերակատարում է ունեցել ոչ միայն ընտրողների կողմից եկած ազդակը, այլև այն հաշվարկը, որ սա ամենակարճ ճանապարհն է Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik․ Իշխանափոխություն անպայման լինելու է, բայց դրան պետք է հասնել աստիճանաբար, քայլ առ քայլ։ Այսօր ՀՀ հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«Փողոցային պայքար անպայման լինելու է՝ մեկ անգամ և վերջնական»,- հայտարարեց Սամվել Կարապետյանը։
Նրա խոսքով՝ այս փուլում փողոցային պայքարը երկիրը ցնցումների մեջ էր դնելու, դրա համար էլ որոշեցին վերցնել ԱԺ պատգամավորական մանդատներն ու գնալ օրինական ճանապարհով։
Ըստ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդի` ընտրողների կողմից ևս ազդակ են ստացել այս որոշումը կայացնելուց առաջ, բայց կարևոր դերակատարում ունեցավ այն հաշվարկը, որ սա ամենակարճ ճանապարհն է Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար։
Սամվել Կարապետյանը վստահ է, որ իրենց որոշումը որևէ կերպ չի նշանակում, թե լեգիտիմացնում են գործող իշխանությանը։
Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ: