Սեփական տան բանալիներ, նոր բնակելի նախագծեր, ներդրումային հնարավորություններ ու շահավետ առաջարկներ․ Մերիդիան էքսպո կենտրոնում մեկնարկել է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ցուցահանդես-վաճառքը՝ TOON EXPO. INVEST 2026-ը։
Այս տարի մեկ հարթակում շուրջ 100 ընկերություն ներկայացնում է Հայաստանի և արտերկրի բնակելի նախագծերը, անշարժ գույքի ձեռքբերման ու վարձակալության տարբերակները, բանկային ծառայություններն ու ոլորտային այլ առաջարկներ։ Այցելուները կարող են ծանոթանալ բնակելի համալիրներին, համեմատել պայմանները, անմիջապես շփվել ընկերությունների ներկայացուցիչների հետ և օգտվել ցուցահանդեսի օրերին գործող հատուկ առաջարկներից։
TOON EXPO. INVEST 2026-ը շարունակվում է մինչև նոյեմբերի 15-ը՝ Մերիդիան էքսպո կենտրոնում։ Բաց մի՛ թողեք հնարավորությունը՝ բացահայտելու նոր առաջարկներ և մեկ քայլով մոտենալու ձեր ապագա տան ընտրությանը։ Մուտքն անվճար է՝ նախնական գրանցմամբ։
Մանրամասները՝ ռեպորտաժում։
*գովազդ