Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջիկա հանդիպման առանցքային թեմաներից է լինելու Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման հեռանկարը։
Այս մասին, ըստ ադրբեջանական պետական APA գործակալության, հայտնել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը։
Նա ընդգծել է, որ «Զանգեզուրի միջանցքի» գործարկումը կնպաստի Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի միջև կապերի ամրապնդմանը, ինչպես նաև կարևոր խթան կհանդիսանա «Միջին միջանցք» նախագծի զարգացման համար։
Թուրքական կողմի գնահատմամբ՝ Չինաստանից Եվրոպա ձգվող այս տրանսպորտային ուղու ուժեղացումը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից։