Մի շարք կազմակերպություններ մտահոգություն են հայտնել պարտադիր նույնականացման պահանջի վերաբերյալ
Քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ՝ մտահոգություն հայտնելով իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման e-draft հարթակում ներդրված պարտադիր նույնականացման պահանջի վերաբերյալ։
Կազմակերպությունների գնահատմամբ՝ այս փոփոխությունը կարող է սահմանափակել քաղաքացիների, ՔՀԿ-ների և մասնագիտական համայնքի մասնակցությունը հանրային քննարկումներին, հատկապես այն անձանց համար, որոնք չունեն անհրաժեշտ թվային գործիքներ կամ դժվարություններ ունեն դրանց օգտագործման հարցում։
Հանրային մասնակցության մեխանիզմները պետք է լինեն բաց, մատչելի և ներառական։ Թվայնացումը պետք է նպաստի քաղաքացիների մասնակցության ընդլայնմանը, այլ ոչ թե ստեղծի նոր խոչընդոտներ։