Հայաստանում զբոսաշրջային այցելություններն առաջին կիսամյակում գերազանցել են 1 միլիոնը՝ գրանցելով ռեկորդային ցուցանիշ

Սա ոչ միայն 14,8%-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, այլև ռեկորդային ցուցանիշ է բոլոր տարիների հունվար-հունիս ամիսների համար, գրել է Պապոյանը


ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի․/ԱՌԿԱ/․ 2026թ. 1-ին կիսամյակում Հայաստանում զբոսաշրջային այցելությունները եղել են 1 մլն 42 հազար, ինչը 14,8%-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։


«Սա ոչ միայն 14,8%-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, այլև ռեկորդային ցուցանիշ է բոլոր տարիների հունվար-հունիս ամիսների համար»,  – գրել է Պապոյանը։




2025թ․–ի արդյունքում Հայաստան է այցելել ավելի քան 2,26 մլն զբոսաշրջիկ։

Leave a comment