Դամասկոսում երկու պայթյունը տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հյուրանոցի շուրջ ստեղծված անվտանգության գոտուց դուրս, հայտնել է Սիրիայի Ներքին գործերի նախարարությունը։
«Այն անմիջական սպառնալիք չի ներկայացրել Մակրոնի, նրա շրջապատի կամ պաշտոնական այցի համար, որը շարունակվում է ըստ նախատեսվածի», – ասվում է ՆԳՆ-ի կողմից SANA լրատվական գործակալության տարածած հայտարարության մեջ։
Այն պարզաբանել է, որ ինքնաշեն ռումբերը պայթել են այն բանից հետո, երբ անվտանգության ուժերը հայտնաբերել են դրանք և սկսել են վնասազերծել։
Ավելի վաղ, Al Watan թերթը հայտնել էր, որ Սիրիայի մայրաքաղաքում երկու պայթյուն է որոտացել, իսկ Al Jazeera հեռուստաալիքի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել հյուրանոցի մոտ, որտեղ իջեւանել է Դամասկոս ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Al Hadath հեռուստաալիքը հայտնել է, որ պայթյունների հետեւանքով կան վիրավորներ։