Նարե Իսախանյանը՝ շախմատի Եվրոպայի Մ12 փոխչեմպիոն, Տիգրան Համբարձումյանը՝ Մ14 բրոնզե մեդալակիր

Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել 2026 թվականի Եվրոպայի պատանեկան առաջնությունում


ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Նարե Իսախանյանը նախօրեին կայացած Եվրոպայի առաջնության վերջին խաղափուլում դարձել է շախմատի 2026 թվականի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոն։


Ինչպես հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան, Նարեն 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր և բաժանել 2-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ տեղը։


ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանն էլ նվաճել է շախմատի 2026 թվականի Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների առաջնության բրոնզե մեդալը։


Ֆեդերացիայի հաղորդմամբ՝ Տիգրանը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և բաժանել 3-4-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 3-րդ տեղը։


Նշենք, որ Հունաստանի Կրետե կղզում ընթացել է 2026 թ.-ի շախմատի Եվրոպայի 8-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը։


Leave a comment