ՔԿ–ն Գագիկ Ծառուկյանին երկու ամսով կալանավորելու միջնորդություն է ներկայացրել

Ծառուկյանին երկու ամսով կալանավորելու միջնորդություն է ներկայացրել


ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Քննչական կոմիտեն ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին երկու ամսով կալանավորելու միջնորդություն է ներկայացրել։


Այս տեղեկությունը «Նովոստի–Արմենիա»–ին հաստատեց ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։   


Ծառուկյանն իր հերթին նշել է, որ «մեղադրանքը լրիվ սարքած է, սուտ, փուչիկ»։ 


Նշենք, որ դատարանն այս պահին քննում է Ծառուկյանի կալանավորման հարցը։ 


Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կազմակերպելու մեջ։


 


Leave a comment