ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան լուրից հետո դերասանուհի Ռոզա Դավթյանն ինստագրամի իր պաշտոնական էջում գրել է․
«Դու շատ տաղանդավոր ես, Ռոզա, ոչ թե փոքր քայլերով ես առաջ գնում, այլ լռիվով, ու քո մեջ ոչ թե դերասանի տաղանդ է, այլ արտիստի…։Պարոն Ալեքսանյան… Ձեզնից շատ բան եմ սովորել, մեծ պատիվ էր Ձեզ հետ լինել նույն նախագծերում ու առավելապես մեծ պատիվ էր Ձեզնից լսել գովեստի խոսքեր իմ մասին… Դրանք միշտ կմնան սրտումս»,- գրել է Ռոզա Դավթյանը։