Պետական բյուջեի եկամուտներն ըստ հարկատեսակների. 2026թ. հունվար-մայիս

ՀՀ ՊԵԿ-ի հրապարակած տվյալների համաձայն 2026թ. հունվար-մայիսին ՀՀ պետական բյուջեի 1,290,002.3 մլն դրամ եկամուտը գոյացել է հարկերից ու տուրքերից։

Եթե խոսենք հարկատեսակների մասին, ապա.

2026թ․-ի հունվար-մայիսին ԱԱՀ ծավալները 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 8․1%-ով և կազմել՝ 368,616.0 մլն ՀՀ դրամ։

Եկամտային հարկի ծավալներն աճել են 12․3%-ով և կազմել՝ 328,666.1 մլն ՀՀ դրամ։

Ակցիզային հարկի ծավալներն աճել են 17%-ով և կազմել՝ 59,478.3 մլն ՀՀ դրամ։

Սոցիալական վճարումների ծավալներն աճել են 14․5%-ով և կազմել՝ 55,258.6 մլն ՀՀ դրամ։

Շրջանառության հարկի ծավալներն աճել են 18․1%-ով և կազմել՝ 40,678.6 մլն ՀՀ դրամ։

Պետական տուրքի ծավալները աճել են 49․7%-ով և կազմել՝ 47,317.3 մլն ՀՀ դրամ։

Շահութահարկի ծավալներն աճել են 12%-ով և կազմել՝ 283,154.6 մլն ՀՀ դրամ։

Մաքսատուրքի ծավալները նվազել են 5․4%-ով և կազմել՝ 28,889.3 մլն ՀՀ դրամ։

Բնապահպանական և բնօգտագործման վճարների ծավալները աճել են 180․6%-ով և կազմել 35,547.5 մլն ՀՀ դրամ։

Այլ հարկերի ծավալներն աճել են 36․3%-ով և կազմել՝ 42,395.9 մլն ՀՀ դրամ։

Leave a comment