Արման Սարոյանը չի վերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում․ դատարանը կարճել է գործի վարույթը
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը որոշել է կարճել Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու հայցով հարուցված քաղաքացիական գործի վարույթը։ Հիմքը այն է, որ վեճը ենթակա չէ քաղաքացիական դատավարության կարգով քննության։ Դատարանը նշել է, որ Սարոյանի և Հայ առաքելական եկեղեցու միջեւ աշխատանքային հարաբերությունների առկայությունն ապացուցված չէ։
Դատարանը նաեւ վերացրել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 16.01.2026 թվականի որոշմամբ կիրառված՝
Հիշեցնենք, որ Արման Սարոյանը դատարանից պահանջում էր անվավեր ճանաչել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ 2026թ. հունվարի 10-ի կարգադրությունը և վերականգնել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։
Հենց այս գործի հետ կապված՝ հայցի ապահովման միջոց կիրառելու համար էլ մեղադրանք էր առաջադրվել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին եւ եւս 6 բարձրաստիճան հոգեւորականների։
Այս որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում եւ կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան։
Այս գործով դատական ակտը պետք է հրապարակեր դեռևս 2026թ. օգոստոսի 14-ին, սակայն «Դատալեքս»-ում հրապարակվել է հոկտեմբերի 22-ին։