ԶՊՄԿ-ում Պոլիտեխնիկի հարյուրավոր շրջանավարտներ են աշխատում և մեր համագործակցությունը Պոլիտեխնիկի և կրթական հաստատությունների հետ նպատակ ունի ամրապնդել կրթության դերը տնտեսական զարգացման մեջ։
Երեկոյին ներկա էին Պոլիտեխնիկի շրջանավարտներ, ԶՊՄԿ Գլխավոր տնօրենի տեղակալներ Արթուր Նիկողոսյանը և Արմեն Ստեփանյանը։ Վերջինս նաև ՀԱՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ է։