ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի զրույցը լավ հնարավորություն էր բարձր մակարդակով ներկայացնելու ՌԴ դիրքորոշումը Կիևի և Եվրոպայի` էկալացիայի վրա խաղադրույքի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Սա լավ հնարավորություն էր, ինչպես ասում են, բարձր մակարդակով ԱՄՆ նախագահին հասցնել մեր դիրքորոշումն առաջին դեմքից», – ասել է Պեսկովը լրագրողներին։
Նրա խոսքով` ԱՄՆ առաջնորդը բաց է` լսելու այն տեղեկատվությունը, որն իրեն է հասցնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Միևնույն ժամանակ նա Սպիտակ տանն է վերահասցեավորել այն հարցի պատասխանը, թե ինչպես է ԱՄՆ նախագահն արձագանքել Կիևի և Եվրոպայի կողմից հակամարտության սրացմանը։
«Լսեք, հավանաբար ճիշտ չէ, որ մենք խոսենք Թրամփի արձագանքի մասին։ Դուք կարող եք այդ հարցն ուղղել Սպիտակ տան վարչակազմի մեր գործընկերներին», – հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Նա նաև հավելել է, որ Թրամփի մոտեցումը հետևողական է, նա վստահ է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ իր ըմբռնման հարցում։
Պեսկովը հայտարարել է` ՌԴ–ի և ԱՄՆ–ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը համակարծիք են, որ առաջիկայում իրենց շփումները պետք է շարունակվեն։
«Ե՛վ նախագահ Պուտինը, և՛ նախագահ Թրամփը հասկանում են, որ իրենց շփումներն առաջիկայում կշարունակվեն», – ընդգծել է Պեսկովը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թրամփին է հասցրել այն միտքը, որ Կիևն ու իր եվրոպացի հովանավորները խաղադրույք են կատարում ուկրաինական հակամարտության ձգձգման և սրացման, խաղաղ բնակչության նկատմամբ ահաբեկչության վրա։
Sputnik Արմենիա