Քաղաքականություն
06.07.2026 | 15:11
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Եկատերինբուրգում անցկացվող «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Նա կմասնակցի «Արդյունաբերություն 360. Արտադրություն առանց սահմանների» լիագումար նիստին, որը կանցկացվի ցուցահանդեսի շրջանակում։ Փաշինյանը Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի, ինչպես նաև Ղրղզստանի, Ղազախստանի և Բելառուսի ներկայացուցիչների հետ կքննարկի միջազգային համագործակցության զարգացման հիմնական հարցերը։
Հայկական կողմի հաղորդմամբ՝ նախատեսված է նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ։
«Իննոպրոմ-2026»-ն անցկացվում է Եկատերինբուրգում հուլիսի 6-ից 9-ը։ Ցուցահանդեսի ֆորումային մասը ներառում է ավելի քան 100 միջոցառում։ Հինգ երկիր՝ Ինդոնեզիան, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը և Բելառուսը, ներկայացնում են իրենց ազգային ցուցանմուշները։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի